Թուրքիայում զինվորական մեքենա է շրջվել
Международные новостиԹուրքիայի Մարդին նահանգում Արթուքլու-Նուսայբին ճանապարհահատվածին զինվորական մեքենա է շրջվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է HaberTurk-ը:
Մեքենայում գտնվող տասը զինվորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոցներ: Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: