Կահիրեն բեռնատար ավիահաղորդակցությունը վերսկսելու թույլտվություն Է ստացել Մոսկվայից
Международные новостиԿահիրեն բեռնատար ավիահաղորդակցությունը վերսկսելու թույլտվություն Է ստացել Մոսկվայից՝ ապահովելու եգիպտական ապրանքների ներմուծումը ՌԴ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է Ռուսաստանում Եգիպտոսի դեսպան Մոհամեդ Էլ Բադրին:
Խոսելով թուրքական ապրանքներին փոխարինելու Եգիպտոսի պատրաստակամության մասին, որոնց մատակակարարումները դադարեցվել են Սու-24 ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի պատճառով Մոսկվայի եւ Անկարայի հարաբերությունների վատանալու ֆոնին, Եգիպտոսի դեսպանը նշել Է, որ Կահիրեն «պատրաստ Է օգտագործել իր բոլոր հնարավորությունները ռուսական շուկայի պահանջմունքները բավարարելու համար»:
Նրա խոսքով՝ եգիպտացի արտադրողները պատրաստ են ռուսաստանցի սպառողներին առաջարկել տարատեսակ մրգեր, այդ թվում՝ նարինջ ու տանձ, ինչպես նաեւ բանջարեղեն: