ԱՄՆ-ի Կոնգրեսի ընդունած օրինագիծը սահմանափակում է անայցագիր մուտքը երկրի տարածք
Международные новостиԱՄՆ-ի Կոնգրեսի նորկայացուցիչների պալատը դեկտեմբերի 8-ին ընդունել է օրինագիծ, որը սահմանափակում է առանձին երկրների քաղաքացիների անայցագիր մուտքը երկրի տարածք: Փաստաթուղթը մշակվել է ահաբեկչական սպառնալիքի, այդ թվում՝ Փարիզում եւ Սան Բեռնարդինոյում վերջերս կատարված հարձակումների կապակցությամբ, որոնք կատարվել էին մուսուլմանական պետություններից ներգաղթյալների մասնակցությամբ, հաղորդում է «Արմենպրես»-ը:
Հաջակցություն օրինագծի քվեարկել է 407 կոնգրեսական, դեմ՝ միայն 19-ը: Սպասվում է, որ այն հավանության կարժանանա նաեւ Սենատի կողմից, եւ այնուհետեւ կստորագրվի նախագահ Բարաք Օբամայի կողմից:
Նոր օրինագիծը խստացնում է սահմանային հսկողությունը եւ որոշակի սահմանափակումներ է մտցնում 38 երկրների՝ ԱՄՆ-ի մերձավոր դաշնակիցների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի անդամների քաղաքացիների համար, որոնց թույլատրված է անայցագիր մուտքը Միացյալ Նահանգների տարածք: Այժմ այդ քաղաքացիներից նրանք, ովքեր վերջին հինգ տարվա ընթացքում այցելել են Իրաք, Սիրիա, Իրան կամ Սուդան, կկարողանան ԱՄՆ-ի տարածքում հայտնվել միայն մուտքի այցագրով՝ նախապես անցնելով համապատասխան բոլոր սոտւգումները:
Բացի այդ, օրինագիծը նախատեսում է ամերիկյան անայցագիր ծրագրից այն երկրների քաղաքացիների բացառումը, որոնց կառավարություններն ԱՄՆ-ի վարչակազմի հետ բավարար չափով չեն համագործակցում միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: