Իրանը նվազեցրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները
Международные новостиԻրանը կիսով չափ նվազեցրել է Թուրքիային մատակարարվող բնական գազի ծավալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը: Իրանական կողմը նման որոշումը մեկնաբանել է նրանով, որ երկրում սաստիկ ձմեռ է, և երկրի ներսում ավելացել են բնական գազի սպառման ծավալները:
Իրանից Թուրքիա օրական մատակարարվում 28-30 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն նախորդ գիշեր դրա ծավալները կրճատվել են 50-60 տոկոսով՝ հասնելով 14-15 խորանարդ մետրի:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ թեպետ պաշտոնական Թեհրանը որպես մատակարարվող գազի ծավալների կրճատման պատճառ է նշել վատ եղանակային պայմանները, սակայն այնտեղ իրականում առաջիկա օրերին ջերմաստիճանը տատանվելու է 6-9 աստիճանի միջև: