Իրանն անհրաժեշտ Է համարում թույլ չտալ, որ ԻՊ-ն Աֆղանստանը վերածի մարտադաշտի. Զարիֆ
Международные новостиԱնհրաժեշտ Է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումն Աֆղանստանը չվերածի մարտի դաշտի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ ելույթ ունենալով Իսլամաբադում բացված «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» խորհրդաժողովի նախարարական հանդիպմանը:
«Մենք ԻՊ-ի ահաբեկիչներին չպետք Է թույլ տանք Աֆղանստանը վերածել մարտադաշտի: Այդ սպառնալիքն արհամարհելն անկանխատեսելի եւ աղետալի հետեւանքներ կունենա»,-նրա խոսքը մեջբերել Է «Մեհր» գործակալությունը: Զարիֆը նաեւ ափսոսանք Է հայտնել այն բանի կապակցությամբ, որ «առանձին պետություններ առաջվա պես ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը որպես գործիք են դիտում իրենց կարճաժամկետ նպատակներին հասնելու համար»:
«Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» երկօրյա խորհրդաժողովը նախարարների մակարդակով Պակիստանի մայրաքաղաքում անցկացվում Է ավելի քան 40 պետությունների եւ միջազգային ու տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովի հիմնական թեման Կենտրոնական Ասիայի պետությունների համագործակցության ամրապնդումն Է Աֆղանստանի խնդիրները լուծելու եւ տարածաշրջանի անվտանգությունն ամրապնդելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: