Եվրոպայում ԻՊ-ի գործողություններն սպառնում են ՀԱՊԿ-ի անդամներին. Սեմերիկով
Международные новостиԵվրոպայում «Իսլամական պետության» ահաբեկչական գործունեությունը, ինչպես նաեւ Աֆղանստանի իրադրությունը սպառնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մեջ մտնող երկրների անվտանգությանը: Այդ մասին դեկտեմբերի 9-ին հայտարարել Է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
«Եվրոպայում ԴԱԻՇ-ի ահաբեկչական գործունեությունը, Աֆղանստանի իրադրության բարդացումը միանշանակ տանում են լարվածության սրման եւ մեր կազմակերպության անդամ երկրների հավաքական անվտանգության սպառնալիքի աճին՝ նրա պատասխանատվության գոտում»,-ասել Է Սեմերիկովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով Ռազմական կոմիտեի նիստի բացմանը, որն ստեղծվել Է ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր:
Կազմակերպությունում նաեւ տագնապով են նշում «միջազգային ահաբեկչության կողմից աճող սպառնալիքը»:
Սեմերիկովը նշել Է, որ ՀԱՊԿ-ի պետությունների ղեկավարներն աշխատում են համախմբել համաշխարհային հանրակցության ջանքերը, որպեսզի ստեղծեն լայն կոալիցիա եւ համակարգեն կայունության ու անվտանգության վերականգնմանն ուղղված գործողությունները: Նա նաեւ հիշեցրել Է, որ ՀԱՊԿ-ի անդամ պետությունների հավաքական անվտանգությունը քննարկվելու Է Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում, որը պլանավորվում Է Մոսկվայում անցկացնել ընթացիկ տարվա դեկտեմբերին: