Թուրքական օդուժը հարվածել է Իրաքի հյուսիսում PKK-ի դիրքերին
Международные новостиԹուրքիայի զինված ուժերն օդային հարվածներ են հասցրել Իրաքի հյուսիսում Քրդական բանվորական կուսակցության (PKK) դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Թուրքական F-16 տեսակի տասը ռազմական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Ավաշին, Բասյան, Քանդիլ, Զափ և Հաքուրք բնակավայրերում քուրք զինյալների դիրքերին: