Բաղդադի իշխանություններն էմբարգո կկիրառեն թուքական ապրանքների նկատմամբ
Международные новостиՊաշտոնական Բաղդադը որոշում է կայացրել արգելել քաղաք թուրքական ապրանքների ներմուծումն այն բանից հետո, ինչ Թուրքիայի իշխանությունները հրաժարվեցին զորքերը դուրս բերել Իրաքի հյուսիսային շրջանից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Բաղդադի քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ բոյկոտելու են թուրքական ապրանքները, քանի որ Թուրքիան խախտել է Իրաքի տարածքային ամբողջականությունը:
Թուրքիան դեկտեմբերի 5-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել են պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքիտարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապաիրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բո լոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգությանխորհուրդ դիմելը: Դեկտեմբերի 8-ին այդ հայտարարությունը կրկնել է արդեն Իրաքի արտգորնախարար Իբրահիմ էլ-Ջաֆարին՝նախազգուշացնելով, որ վերջնաժամկետը մոտենում է ավարտին:
Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նամակ է ուղարկել Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադիին՝ տեղեկացնելով, որ Թուրքիան մտադիր չէհավելյալ զորքեր ուղարկել Իրաքի հյուսիսային շրջաններ: Այդուհանդերձ, Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են, որ իրենք չեն պատրաստվում զորքերըդուրս բերել հյուսիսային Իրաքից: