Տաջիկստանի խորհրդարանն ազգի առաջնորդ հռչակեց նախագահ Ռահմոնին
Международные новостиՏաջիկստանի խորհրդարանի ստորին պալատը (Մաջլիսի Նամոյանդագոն) դեկտեմբերի 9-ին միաձայն օրենք Է ընդունել «Խաղաղության եւ միասնության ստեղծողի, ազգի առաջնորդի մասին»: Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ազգի առաջնորդ Է հռչակվել «փրկչի պատմական առաքելությունը կատարելու համար»:
Օրենքը բաղկացած Է 16 հոդվածներից, որոնք կարգավորում են գործող նախագահի կարգավիճակն այն բանից հետո, երբ նա վայր կդնի պետության ղեկավարի լիազորությունները:
Այն, մասնավորապես, երաշխավորում Է Էմոմալի Ռահմոնի անձեռնմխելիությունը նախագահի պաշտոնը թողնելուց հետո: Ի թիվս այլ բաների, փաստաթուղթը կանոնակարգում Է «ազգի առաջնորդի նկատմամբ հարգանքի դրսեւորման կարգը»:
Ընդունված օրենքը նախատեսում Է, որ Տաջիկստանում կստեղծվեն Էմոմալի Ռահմոնի կյանքին նվիրված գրադարաններ ու թանգարաններ:
Նոր օրենքը նաեւ պատասխանատվություն Է նախատեսում ընդունված փաստաթուղթը չկատարելու համար:
63-ամյա Էմոմալի Ռահմոնն անփոփոխ կերպով Տաջիկստանը ղեկավարում Է 1992 թվականից: