Բարզանին Թուրքիա ժամանելուն պես շտապել է հետախուզական ծառայության ղեկավարի հետ հանդիպման
Международные новостиՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության ղեկավար Մասուդ Բարզանին ժամանել է Թուրքիա:
Ինչպես հաղորդում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը, հակառակ նախօրոք հայտարաված ծրագրի՝ Բարզանին օդանավակայան ժամանելուն պես շտապել է Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայություն՝ հանդիպելու դրա ղեկավար Հաքան Ֆիդանի հետ:
Թուրքիա կատարած այցի շրջանակում Բարզանին հանդիպելու է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այցի ընթացքում կայանալիք հանդիպումների կարևորագույն թեմաներից մեկը լինելու է հյուսիսային Իրաք մտցված թուրքական զորամիավորումների հարցը: