Թուրքիան ՌԴ-ին մեղադրել է «Սիրիայում էթնիկ զտումներ իրականացնելու» մեջ
Международные новостиԹուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես է եկել ՌԴ-ի նկատմամբ կոշտ քննադատությամբ եւ Մոսկվային մեղադրել «Սիրիայում էթնիկ զտումներ կատարելու մեջ»:
Ինչպես հաղորդում է BBC-ն, Դավութօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանը ստիպում է թուրքմեններին եւ սունիներին լքել հյուսիսային Լաթաքիան՝ այդ կերպ իրականացնելով էթնիկ զտում:
«Դա Ռուսաստանին պետք է, որպեսզի ստեղծի անվտանգ գոտի եւ պաշտպանի տարածաշրջանում ռուսական եւ սիրիական ռազմաբազաները», ասել է Դավութօղլուն՝ միաժամանակ հավելելով, որ պատրաստ է աշխատել Ռուսաստանի հետ, որպեսզի միջադեպերը, ինչպես, օրինակ, ռուսական ինքնաթիռի խոցումը, այլեւս չկրկնվեն:
Թուրքիայի վարչապետը կոչ է արել ստեղծել Սիրիայում նոր անվտանգության գոտիներ, որպեսզի կանխվի Սիրիայից դեպի Եվրոպա ներգաղթյալների հոսքը: