Մերձավոր Արեւելքում խաղաղությունը դեռ հեռու է, բայց դրան պետք է հասնել. Օբամա
Международные новостиԻսրայելը եւ Պաղեստինի Պետությունը պետք է խաղաղ հարաբերություններ հաստատեն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է Սպիտակ տանը Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ կայացած հանդիպմանը:
«Իհարկե, չնայած այն բանին, որ այժմ կայուն խաղաղության հեռանկարները կարող են հեռավոր թվալ, կարեւոր է շարունակել ջանքերի գործադրումը»,-ասել է Օբաման: Նրա խոսքով՝ անվտանգության ոլորտում Իսրայելին աջակցությունը «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գլխավոր սկզբունքներից մեկն է»:
Հրեական պետության նախագահն իր կողմից ընդգծել է, որ Իսրայելն «ավելի լավ ընկեր չունի, քան Միացյալ Նահանգները»: Նա շնորհակալություն է հայտնել Օբամային ցուցաբերվող աջակցության համար: «Մենք չենք պայքարում իսլամի դեմ: Մենք պայքարում ենք նրանց դեմ, ովքեր գաղափարներն օգտագործում են աշխարհում ծայրահեղականության տարածման եւ անմեղ մարդկանց համար սպառնալիքներ ստեղծելու համար»,- նշել է Ռիվլինը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: