ԻՊ-ի դեմ պայքարելու համար ԱՄՆ-ի գլխավորությամբ կարող են 90 հազար արաբ զինվորներ մտցնել Իրաք
Международные новости«Իսլամական պետության» ելուզակախմբերի դեմ պայքարելու համար Իրաք կարող են մտցվել շուրջ 100 հազար օտարերկրյա զինծառայողներ, այդ թվում՝ 90 հազար զինվորականներ արաբական պետություններից եւ Պարսից ծոցի երկրներից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով Iraq Press Agency իրաքյան գործակալությանը, Facebook-ի իր Էջում հայտնել Է «Իրադա» խորհրդարանական դաշինքի ղեկավար Խանան ալ Ֆեթլաուին:
Պատգամավորի խոսքով՝ այս տեղեկատվությունն ինքն ստացել Է հավաստի աղբյուրներից՝ սենատոր Ջոն Մաքքեյնի եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի միջեւ կայացած բանակցություններից հետո: Պատգամավորը ճշտել Է, որ այս հանդիպումը տեղի Է ունեցել նոյեմբերի 27-ին Բաղդադում՝ ամերիկա-իրաքյան համատեղ օպերատիվ շտաբում, որը համակարգում Է ռազմական գործողություններն ԻՊ-ի դեմ:
«Իրաքյան կողմին ասվել Է, որ ԱՄՆ-ի այդ որոշումն արդեն ընդունված Է եւ քննարկման ենթակա չԷ»,-ասել Է ալ Ֆեթլաուին: «Հարյուր հազար մարդ թվաքանակով օտարերկրյա զորքերը, այդ թվում՝ 90 հազարը Սաուդյան Արաբիայից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Քատարից ու Հորդանանից եւ 10 հազար զինծառայող ԱՄՆ-ից, կտեղաբաշխվեն Իրաքի արեւմտյան շրջաններում, ճշտել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: