Փարիզի ահաբեկչությունից զոհվածների հուշամատյանը վիրտուալ կդառնա
Международные новостиՓարիզի քաղաքային ծառայությունների աշխատակիցները հավաքում են տարերային հուշամատյանը, որը «Բատակլան» թատրոնի մոտ հայտնվել Էր նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողություններից հետո, որպեսզի զոհվածների հաշատակը տեղափոխվի Համացանց:
Աշխատողները խնամքով տուփերի մեջ են հավաքում գրություններն ու լուսանկարները, որոնք թողել են նրանք, ովքեր ամսվա ընթացքում գալիս Էին ողբերգության վայր՝ հարգելու ահաբեկչության զոհերի հիշատակը:
Հետագայում, ինչպես սպասվում Է, բոլոր գրությունները կհամակարգվեն ու կսկանավորվեն, դրանք կդառնան այն հուշամատյանի հիմքը, որը կբացվի Համացանցում:
Փարիզի քաղաքապետարանի կայքում՝ paris.fr, արդեն տարերային հուշամատյանների լուսանկարներ են հայտնվել ահաբեկչական գործողությունների բոլոր վայրերից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: