PKK-ն թուրք ոստիկանի է առևանգել
Международные новостиԹուրքիայի Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները թուրք ոստիկանի են առևանգել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ»-ը, դեպքը տեղի է ունեցել Ջիզրեում:
Քուրդ զինյալները կանգնեցրել են 27-ամյա ոստիկան Այհան Քայայի ավտոմեքենան, իջեցրել են նրան մեքենայից և առևանգել: Նշվում է, որ Քայան Ջիզրեի քաղաքապետի թիկնազորի է եղել:
Ներկայում այդ տարածքում որոնողական լայնածավալ գործողություններ են սկսվել: Հատուկ հսկողության տակ են առնվել Ջիզրե մտնող և այդտեղից դուրս եկող մեքենաները: