Ֆինլանդիան հայտարարել է ռուսական ուղղաթիռի ներխուժման մասին
Международные новостиՖինլանդիայի սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ անհայտ մի ուղղաթիռ, որը եկել է Ռուսաստանի կողմից, խախտել է երկրի սահմանը եւ մոտավորապես ինը կիլոմետր խորացել նրա օդային տարածությունում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ռուսական լրատվամիջոցներին:
Միջադեպն, ըստ ֆիննական կողմի տվյալների, տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ի առավոտյան Ֆիննական ծոցի արեւելյան մասի շրջանում: Ռադիոկոչերին օդաչուները չեն արձագանքել:
Սահմանախախտը Ֆինլանդիայի օդային տարածությունում է գտնվել վեց րոպե, ինչից հետո վերադարձել է Ռուսաստանի տարածք: