Սիրիացի գաղթականներով առաջին ինքնաթիռը ժամանել Է Կանադա
Международные новостиՍիրիացի գաղթականներով առաջին ինքնաթիռը ժամանել Է Տորոնտո, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ պրես»-ին:
Ինչպես նշում Է գործակալությունը՝ Կանադա են ժամանել սիրիայի 163 փախստականներ: Տորոնտոյում նրանց ողջունել Է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն:
Ավելի վաղ տեղեկացվել Է, որ սիրիացի գաղթականներով եւս մեկ ինքնաթիռ դեկտեմբերի 12-ին կժամանի Մոնրեալ:
Կանադայի կառավարությունը ծրագրում Է մինչեւ 2015 թվականի վերջը երկրի տարածքում տեղավորել սիրիացի 10 հազար փախստականների, եւս 15 հազար մարդ ապաստան կստանան մինչեւ փետրվարի վերջը: Դեկտեմբերի սկզբին Կանադայի իշխանություններն սկսել են ստուգել Հորդանանում գտնվող Սիրիայի այն քաղաքացիներին, որոնք Կանադա են տեղափոխվելու օգնության ծրագրով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: