Ереван, 30.Июль.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Զինվորականն արդարացվել է ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք թույլ տալու մեղադրանքում

Общество

Orer.am-ը շարունակում է լուսաբանել հանրության պաշտպանների՝ փաստաբանների բավական բարդ ու ծանր աշխատանքը, միեւնույն ժամանակ, նաեւ գրանցված հաջողությունները:

Այս անգամ ներկայացնում ենք Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Վաղինակ Մկրտչյանի վարույթում գտնվող մի գործ, ըստ որի՝ ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 95414 զորամասի պահեստարանի պետ Նորայր Սաֆարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ իր կողմից ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք թույլ տալու համար:

Ինչպես նշում է «Հատկապես կարեւոր գործերով» փաստաբանական գրասենյակի փաստաբան, Նորայր Սաֆարյանի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանը, Ն. Սաֆարյանի պարտականությունների կատարման վերաբերյալ եղել է երկու ցանկ, որոնցից մեկը ստորագրվել է 2013, իսկ մյուսը՝ 2014 թվականին. «Վարգոս» ԲԲԸ-ի և ՀՀ պաշտպանության նախարարության միջեւ ստորագրվել է պայմանագիր, որով տվյալ ընկերությունը զորամասի տարածքում պետք է իրականացնի շինարարական աշխատանքներ, մասնավորապես ռեզերվուարների՝ վառելիքի ամբարի տարածքում վերանորոգման աշխատանքներ:

Ըստ տվյալ պայմանագրի՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար պետք է տրվի հանձնման-ընդունման ակտ, որն էլ տրամադրվում է գլխավոր ինժեների ու ընկերության տնօրենի կողմից: Այդ ակտի ստորագրումից հետո միայն տվյալ ընկերության աշխատողներն իրավունք ունեն մոտենալ ռեզերվուարին եւ կատարել համապատասխան աշխատանքներ»:

Ըստ փաստաբանի՝ 2013 թվականի դեկտեմբերի 11-ին Նորայր Սաֆարյանը սովորականի պես գնացել է աշխատանքի՝ իր պարտականությունները կատարելու: Ընդմիջման ժամին նրան տեղեկացրել են, որ զորամասում են գտնվում մեքենաներ եւ որ Ն. Սաֆարյանը պետք է կատարի վառելիքի բաց թողնման աշխատանք:

Այդ ընթացքում «Վարգոս» ընկերության աշխատողները, մուտք գործելով վառելիքի ամբար, բացել են ռեզերվուարը. «Դա տեղի է ունեցել աշխղեկի գլխավորությամբ, ով պատասխանատու է ընկերության աշխատողների անվտանգության համար, ով հրահանգելու իրավունք ու պարտականություն ունի, ով նաեւ գիտի, որ ռեզերվուար մուտք գործելու համար անվտանգության ինչ հատուկ կանոններ պետք է գործեն»:

Տվյալ ընկերության աշխատողները, իջնելով ամբար, աշխղեկի բանավոր ցուցումով բացել են տարողության կցաշուրթը: Քանի որ աշխատողները չեն հետեւել անվտանգության կանոններին, կցաշութը բացելուց հետո նրանցից երկուսը խեղդվել են վառելիքի թունավոր գազի արտահոսքից, միայն մեկին է հաջողվել բարձրանալ վերեւ ու փրկվել: Այս պարագայում մեղավոր անձն աշխղեկն է»,- ասում է փաստաբանը, քանի որ պետք է պահպանվեին անվտանգության համապատասխան կանոնները:

«Աշխատակազմի ղեկավարի նկատմամբ քրեական գործը կարճվել է նրա մահվան հիմքով»: Անցում կատարելով գործի բանալի հատվածին՝ Լուսինե Մարտիրոսյանը նշեց. «Ըստ 2013 թվականին ստորագրված պարտականությունների ցանկի՝ Ն.Սաֆարյանը պարտավորվածություն էր կրում ապահովել անվտանգության եւ հրդեհային անվտանգության կանոնների պահպանումը պահեստարանում»:

Հարկ ենք համարում նշել, որ փաստաբանի համառ եւ մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել, որ Ն.Սաֆարյանի ու ՊՆ-ի միջեւ արդեն 2014 թվականին կնքված մեկ այլ պարտականությունների ցանկով Սաֆարյանն ազատվել է նման պարտականություններ իրականացնելուց:

Փաստաբանը հարցում է կատարել ՀՀ ՊՆ՝ հասկանալու համար, թե տվյալ կառույցի վառելիքի բազաներն ինչ իրավական ակտերով եւ որ օրենքներով են ղեկավարվում:

ՀՀ ՊՆ-ից ստացված գրության համաձայն՝ պարզ է դարձել, որ պաշտպանության նախարարի 1992 թվականի թիվ 41 հրամանի համաձայն՝ տվյալ զորամասը ղեկավարվում է Խորհրդային Միության օրոք լույս տեսած խորհրդային բանակի եւ ռազմածովային նավատորմի պահեստարանում ու վառելիքի բազայում աշխատանքների իրականացման ձեռնարկով, որն ի դեպ ռուսերեն է: Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը, սխալ գտնելով ռուսերենից հայերեն կատարված թարգմանության մեջ, եւս մեկ հարցում է ուղարկել ՀՀ ՊՆ համապատասխան բաժին, որտեղից էլ տեղեկացրել են, որ սխալ թարգմանության պատճառով 2013 թվականի պարտականությունների կատարման բաժնում ներառվել է մի կետ, որը չպետք է լիներ:

Համապատասխան գրությունները ստանալուց հետո փաստաբանը դատարանին է ներկայացրել ձեռ բերված փաստերը, որոնց միջոցով էլ ապացուցվել է, որ պահեստապետի պարտականությունների մեջ չի մտնում պահակային ծառայություն իրականացնելու պարտավորությունը:

Փաստորեն, փաստաբանի պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ տվյալ քրեական գործով ձեռք են բերվել մի շարք կարեւոր ապացույցներ, որոնցում նշված է Ն.Սաֆարյանի իրական պարտականությունների ցանկը: Տվյալ ապացույցների ձեռք բերման շնորհիվ դատարան են հրավիրվել նաեւ վկաներ, որոնց հարցաքննման արդյունքում փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը կարողացել է հասնել նրան, որ վկաները հաստատել են, որ գործով ներկայացվել են սխալ ապացույցներ, որոնք էլ դրվել էին մեղադրանքի հիմքում: Ի դեպ, փաստաբանին հնարավոր է դարձել պարզել նաեւ, որ երեք տուժողներից մեկն անգամ գրանցված աշխատող չի եղել «Վարգոս» ընկերությունում, սակայն ինչ-ինչ հանգամանքներում տվյալ անձը հայտնվել էր զորամասում:

Հարկ է նկատել, որ դատարանը, լինելով օբեկտիվ ու անաչառ, իրականացնելով գործով բազմակողմանի քննություն, կայացված դատական ակտով Ն.Սաֆարյանին ճանաչել է անմեղ:

Սոսե Չանդոյան

Состоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankКругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян Зачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»