400 հազարից ավելի սիրիացի փախստականներ երրորդ երկրներում վերաբնակեցվելու կարիք ունեն. ՄԱԿ
Международные новостиԱվելի քան 400 հազար սիրիացի փախստականներ, որոնք այժմ գտնվում են Սիրիայի հարեւան պետություններում, կարիք ունեն վերաբնակեցվելու երրորդ երկրներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 11-ին հայտնել Է ՄԱԿ-ի՝ փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը (ՓԳԳԿՎ):
ՓԳԳԿՎ-ի գնահատմամբ՝ 4,1 մլն գրանցված փախստականների 10 տոկոսը Սիրիայի հարեւան պետություններում գտնվում են խոցելի վիճակում եւ երրորդ երկրներում վերաբնակեցման կամ հումանիտար կեցության կարիք ունեն»,-ճեպազրույցում ասել Է այդ վարչության պաշտոնական ներկայացուցիչ Էդրիան Էդվարդսը: Նա նշել Է, որ ներկայում շուրջ 30 երկիր խոստացել Է սիրիացիների բնակեցման կամ ժամանակավոր հումանիտար կեցության համար ընդհանուր առմամբ հատկացնել ավելի քան 160 հազար տեղ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Սթիվեն Օ՛Բրայենը դեկտեմբերի 12-14-ին կայցելի Սիրիա: Նա գնահատական կտա երկրին ցուցաբերվող օգնությանը, կվերլուծի ընթացիկ իրադրությունը եւ հանդիպում կունենա երկրի ղեկավարության հետ: Օ՛Բրայենի նախորդ այցը Սիրիա տեղի Է ունեցել օգոստոսին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: