Թուրքիան դուրս չի բերի իր զինվորականներին Իրաքից. Էրդողան
Международные новостиԹուրքիան շարունակելու է սովորեցնել «պեշմերգա» քուրդ ապստամբներին և չի պատրաստվում Հյուսիսային Իրաքից դուրս բերել իր զինվորականներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Թուրքմենիա մեկնելուց առաջ:
«2014 թվականի վերջին մենք Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի խնդրանքով այնտեղ ենք ուղարկել մեր զինվորականներին` ուսուցում իրականացնելու համար: Եվ արդեն անցել է մոտ մեկուկես տարի Բաշիկա ճամբարի ստեղծումից (որտեղ իրականացվում է «պեշմերգա»-ի ուսուցումը-խմբ.) Որտե՞ղ էիք դուք այդ մեկուկես տարվա ընթացքում, երբ ստեղծվում էր ճամբարը»,-ասել է նա:
Էրդողանի խոսքով` այս պահին չի կարող անգամ խոսք լինել թուրքական զինվորականներին այնտեղից դուրս բերելու մասին:
Նա նաև շեշտել է, որ իրենք վճռական կերպով կշարունակեն ուսուցման գործընթացը և կանեն դա պայմանավորվածությունների շրջանակում: «Մենք պարզապես այնտեղ ենք ուղարկել լրացուցիչ զորքեր` պաշտպանելու մեր զինվորներին և սպաներին, ովքեր իրականացնում են ուսուցումը »,-տեղեկացրել է Էրդողանը: