Մի շարք տարածաշրջաններում ԱՄՆ-ի ռազմական ներկայության ընդլայնումը մտահոգիչ է. ՌԴ ԱԳՆ
Международные новостиՄերձավոր Արևելքում, Աֆրիկայի և Հարավարևելյան Ասիայի երկրներում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը ընդլայնելու ծրագրերն առաջացնում են լուրջ մտահոգություններ: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով ամերիկյան ԶԼՄ-ներում առկա համապատասխան հայտարարությունները:
«Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն Սինայի վրա ռուսական ուղևորատար ինքնաթիռի կործանման, Ֆրանսիայում և Մալիում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո հրաժարվում է իսկական գործընկերություն կառուցել Ռուսաստանի հետ ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում, հարցը, թե ինչի համար է ստեղծվում և ում դեմ է ուղղված այդ էշելոնացված ռազմական ճարտարապետությունը, կախված է մնում օդում», - ասել է դիվանագետը:
Լուսանկարը` РИА Новости