Սիրիական ճգնաժամի ընթացքում ահաբեկիչները մոտ 50 մլն բարել նավթ են գողացել
Международные новостиԱհաբեկչական խմբավորումները, այդ թվում` «Իսլամական պետությունը» 48 մլն բարել սիրիական նավթ են գողացել Սիրիայից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայի մավթի նախարարության մամլո կենտրոնին:
«Ճգնաժամի սկզբից մինչև 2015-ի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում նավթահանքերից գողացված նավթի ընդհանուր ծավալը կազմում է 48 մլն բարել», -ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարության տվյալներով` 5 տարում ֆինանսական կորուստների ընդհանուր ծավալը կազմում է 46 մլրդ դոլար, որից 6.5 մլրդ դոլարը նյութական վնաս է, որը պատճառվել է Սիրիայում նավթային կառույցների ուղղությամբ հասցված միջազգային կոալիցիայի ավիահարվածներից:
Ոչ ուղղակի ֆինանսական կորուստները՝ նավթարդյունահանման դադարեցմամբ պայմանավորված, կազմում են 42.5 մլրդ դոլար:
Հիշեցնենք, որ ինչպես այսօր ավելի վաղ հաղորդվում էր` ԻՊ-ը ամսական 40 մլն դոլարի եկամուտ է ստանում Թուրքիայում և Սիրիայում նավթի վաճառքից: