Թուրքիայում սկսել են արգելել ՌԴ-ի պատժամիջոցների վնասների մասին խոսելուց
Международные новостиՌուսական օդանավը խոցելուց հետո ՌԴ-ի պատժամիջոցները Թուրքիայի նկատմամբ Անթալիայի տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտին անասելի վիճակի մեջ է գցել։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում ՌԴ-ի կողմից պատժամիջոցները կիրառելուց հետո մասնավորապես տուրիզմի եւ գյուղատնտեսության ոլորտի անհանգստություններն արդեն չափվում են միլիոնավոր դոլարներով։
ՌԴ-ի պատժամիջոցները խիստ են անդրադարձել տուրիզմով եւ գյուղատնտեսությամբ հայտնի Անթալիայում, սակայն Անկարան արգելել է տնտեսավարողներին խոսել ՌԴ-ի պատժամիոցների հետեւանքով կրած վնասների մասին։
Նշվում է, որ եթե ՌԴ-ի հետ հարաբերությունները չկարգավորվեն, 1,5 մլն մարդու սպառնում է գործազրկություն։