Ֆինլանդիայում այրել են փախստականների ընդունման ապագա կենտրոնը
Международные новостиՖինլանդիայի Ասիկալայի շրջանում հյուրանոց է այրվել, որտեղ մոտ ապագայում նախատեսվում էր փախստականների ընդունման կենտրոն բացել:
Հյուրանոցի տերը պատմել է, որ այս գիշեր ինչ-որ մեկը փորձել է հրդեհել շենքը:
Հրշեջներն, իրենց հերթին, հայտնել են, որ հրդեհը մեծ չի եղել եւ իրենց հաջողվել է արագ հանգցնել կրակը: Շենքին եւ ներսում եղած իրերին հասցված վնասը եւս չնչին է եղել:
Տուժածների մասին ոչ մի տեղեկություն դեռ չկա, հաղորդում է «ՄԻՌ»-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբից Մերձավոր Արեւելքից ԵՄ է ժամանել 340 հազար փախստական: Նման հոսք չի եղել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում: