Թուրքիայում կրկին լրագրողներ են ձերբակալվել
Международные новостиԴիարբեքիրի Սուր գավառում լրագրողներ են ձերբակալվել: Ինչպես հաղորդում է Արմնպրեսը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:
Հինգ լրագրողներ գավառ էին ժամանել Սուրում փողոց դուրս գալու արգելքի վերացումից հետո՝ ուսումնասիրելու իրավիճակը: Սակայն գավառ մտնելուն պես նրանց ձերբակալել են առանց որևէ հիմնավորման և տեղափոխել Դիարբեքիրի՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք: