Սաուդյան Արաբիայում կանայք առաջին անգամ մասնակցում են ընտրություններին
Международные новостиՍաուդյան Արաբիայում անցկացվող մունիցիպալ ընտրություններին առաջին անգամ մասնակցելու իրավունք են ստացել կանայք: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է BBC-ն: Ընդ որում, դեկտեմբերի 12-ին անցկացվող ընտրություններին կանայք մասնակցելու են և& acute; որպես քվեարկող, և´ թեկնածու:
Այդուհանդերձ, Սաուդյան Արաբիայի տղամարդիկ և կանայք քվեարկելու են առանձին-առանձին: Երկրում քվեարկելու համար գրանցվել է իգական սեռի 130 հազար ներկայացուցիչ:
Ընտրություններին գրանցված թեկնածուների շարքում կանանց թիվը 978-ն է, իսկ տղամարդկանց թիվը՝ 5938: