Առևանգիչներն ազատ են արձակել Քադաֆիի որդուն
Международные новостиԼիբիայի հանգուցյալ առաջնորդ Մուամմար Քադաֆիի որդուն` Հաննիբալին, առևանգիչներն ազատ են արձակել: Առևանգման մասին հայտնի էր դարձել, երբ Al Jadeed հեռուստաընկերությամբ Հաննիբալը տեսաուղերձ էր տարածել, որում դիմել էր բոլոր նրանց, ովքեր կարող էին որևէ տեղեկություն ունենալ շիա կրոնական մի գործչի մասին, ով անհետացել էր Լիբիայում դեռևս մի քանի տասնյակ տար ի առաջ: Հաննիբալը կոչ էր արել հրապարակել ունեցած տեղեկությունը: Ենթադրվում է, որ Քադաֆիի որդուն առևանգել են, որպեսզի տեղեկություններ ստանան իմամ Մուսա Ալ-Սադրի ճակատագրի մասին: Կադրերից պարզ էր դառնում, որ 40-ամյա Հաննիբալ Քադաֆիին ծեծել են, սակայն նա հայտարարում էր, որ իրեն զգում է «առողջ, երջանիկ և հանգստացած»: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը` վկայակոչելով «Ինտերֆաքսը», ներկա պահին նա ազատության մեջ է:
Մուսա Ալ-Սադրը 20-րդ դարի ամենահայտնի շիա կրոնական գործիչներից էր Լիբանանում, ով հիմնադրել էր քաղաքական ռազմականացված շիա խմբավորումը, որը մասնակցել է 1975 թվականին մեկնարկած լիբանանյան քաղաքացիական պատերազմին: