Վրաստանի ու Թուրքիայի նախագահները քննարկել են Բաքու- Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը
Международные новостиՎրաստանի ու Թուրքիայի նախագահները Աշգաբադում քննարկել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը ու տարածաշրջանի իրավիճակը:
Ինչպես հայտնում է Վրաստանի նախագահի աշխատակազմը՝ նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գեորգի Մարգվելաշվիլին առանձնահատուկ ուշադրություն են հատկացրել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհի նախագծի իրականացմանը, Արեւելք – Արեւմուտք տրանսպորտային միջանցքով էներգակիրների փոխադրման հնարավորությունների ընդլայնմանը ու կասպյան էներգակիրների Եվրոպա փոխադրման ու տարանցման նոր հնարավորությունների ստեղծմանը:
Վրաստանի նախագահն իր գործընկերոջը հայտնել է Թուրքմենստանի, Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի միջեւ համագործակցության ընդլայնման վերաբերյալ իր նկատառումները, փոխանցում է «Վրաստան Օնլայնը»:
«Կողմերը նաեւ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը: Թուրքիայի նախագահը հաստատել է, որ իր երկիրը պաշտպանում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը ու եւս մեկ անգամ դատապարտել է Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի հետ Մոսկվայի կողմից կնքված համաձայնագրերը»,- ասված է Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդագրության մեջ:
Այնտեղ նաեւ շեշտված է, որ Թուրքիան հաստատել է՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ճանապարհին Վրաստանին աջակցելու իր պատրաստակամությունը: