ԻՊ-ի ահաբեկչության հետեւանքով Իրաքում 6 մարդ է մահացել
Международные новостиԻրաքի Անբար նահանգում սահմանապահ ուղեկալի մոտ «Իսլամական պետություն» խմբավորման մահապարտ ահաբեկչի գրոհի հետեւանքով 6 մարդ է մահացել: Այս մասին հաղորդել է Իրաքի ՆԳՆ մամուլի քարտուղար Սաադ Մաանը:
Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Իսլամական պետությունը», հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գրոհայինները հայտարարել են, որ գրոհն ուղղված է բանակի եւ շիա մահմեդականների դեմ: