Լեյփցիգում նեոնացիստների դեմ ջրցաններ են կիրառել
Международные новостиԳերմանիայի Լեյփցիգ քաղաքում նեոնացիստների հանրահավաքը վեր է ածվել անկարգությունների ու ոստիկանության աշխատակիցների վրա հարձակումների, հայտնել է DPA գործակալությունը :
Ինչպես հայտնել է ոստիկանության մամուլի քարտուղարը, նացիստների հետ միաժամանակ հանրահավաք էին անցկացնում նաև նրանց հակառակորդները, ինչը անկարգությունների պատճառ է դարձել: Դրանց հետևանքով մի քանի մարդ է տուժել: Նա նաև հավելել է, որ ոստիկանության վրա դիմակավոր մարդիկ են հարձակվել:
Spiegel ամսագիրը հայտնում է, որ գերմանական Լեյփցիգ քաղաքի ոստիկանությունը ջրցան սարքեր է կիրառել նեոնացիստների ու նրանց հակառակորդների ցույցերը ցրելու համար:
Ինչպես հայտնում է ամսագիրը, ոստիկանությունը ստիպված է եղել այդ քայլին դիմել այն բանից հետո, երբ ցուցարարները սկսել են ոստիկանների վրա քարեր նետել:
«Բռնության բարձր ներուժ Զյուդֆորշտադտում »,- ասված է Սաքսոնիայի ոստիկանության Twitter–ում գրած հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: