ԱՄՆ Պիստբուրգ քաղաքում հրաձգության հետևանքով 4 մարդ է վիրավորվել
Международные новостиՆվազագույնը 4 մարդ է վիրավորվել ամերիկյան Պիստբուրգ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, տուժածների թվում կա երկու երեխա, հայտնում է CBS Pittsburgh հեռուստաալիքը:
Իր հերթին, WTAE-TV Pittsburg հեռուստաալիքը հայտնում է, որ 13 և 11 տարեկան երկու երեխաների վիճակը ծայրահեղ ծանր է: Եվս մի դեռահաս վնասվածք է ստացել ոտքի շրջանում:
Հեռուստաալիքի տվյալով՝ կրակը բացվել է ճանապարհով ընթացող մեքենայից: