Վորոնեժի տուն-ինտերնատում հերդեհի հետևանքով 22 մարդ է մահացել
Международные новостиՎորոնեժի Նովոխոպերսկ շրջանի Ալֆյորովկա գյուղի տուն-ինտերնատում դեկտեմբերի 12-ին լույս 13-ի գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել:Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, ըստ ՌԴ ԱԻՆ-ի վերջին տվյալների, հրդեհի հետևանքով զոհվել է 22 մարդ: Ավելի վաղ հայտարարվում էր 21 զոհի մասին: ԱԻՆ-ի շրջանային վարչությունից հայտնել են, որ զոհվածներից ևս մեկի դին հայտնաբերվել է որոնողական աշխատանքներ ի ժամանակ: «Այդ կերպ, այս պահի դրությամբ զոհերի թիվը 22 է, նրանցից երկուսը մահացել են հիվանդանոցում: Եվս մեկ տուժածի որոնումները շարունակվում են»,-ասել է գործակալության աղբյուրը:
Հրդեհի բռնկման պահին շենքում 74 մարդ է եղել, այդ թվում` բուժծառայության չորս աշխատակից: Հրդեհը մարվել է բռնկումից երեք ժամ անց, տուն-ինտերնատի մասնաշենքն ամբողջությամբ այրվել է: Ըստ վերջին տվյալների, փրկվել է 53 մարդ:
Փրկարարներն ու հրշեջները շարունակում են աշխատանքները: «Նրանք հրդեհված մասնաշենքը բաժանել են վեց հատվածների, որտեղ էլ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում»,-հայտնել են ԱԻՆ-ից: Իրավապահ մարմինները տեղեկացրել են, որ հրդեհի հետևանքով բուժծառայության աշխատակիցները չեն տուժել: Ծառայության չորս աշխատակիցների հաջողվել է փրկվել: Նրանք օգնել են շենքից դուրս բերել 55 մարդու: Ըստ նախնական տվյալների, զոհվածների մարմինները հիմնականում հայտնաբերվել են մասնաշենքի այն հատվածներում, որտեղ բուժում էին անցնում անկողնային հիվանդները ինչպես նաև նրանք, ովքեր խիստ ուժեղ դեղերի ազդեցության տակ են եղել: