Սաուդյան Արաբիայում պատմության մեջ առաջին անգամ կանայք մասնակցել են ընտրություններին
Международные новостиՍաուդիան Արաբիայում, որտեղ պատմության մեջ առաջին անգամ կանայք կարողացել են մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, երեք կին է ընտրվել:
Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, կայացած ընտրությունների արդյունքում երեք կանայք ընտրվել են քաղաքապետարանում՝ Ջիդդեյում Լումա ալ-Սուլեյմանն ու Ռաշա Հիֆդիմը, Մեքքայում՝ Սալմա ալ-Օթեյբին:
Նշվում է, որ թագավորության հյուսիսային մասում կանանց մասնակցության ցուցանիշն ընտրություններում կազմել է 88 տոկոս: Ընտրության վերջնական արդյունքները կհրապարակվեն այսօր:
Ընդհանուր առմամբ՝ ընտրություններին գրանցվել է 978 կին թեկնածու: Տղամարդ թեկնածուների թիվը 5000-ից ավելի է եղել: