Իրանը պատրաստ է օգնել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ լարվածության նվազմանը
Международные новостиԻրանը պատրաստ է օգնել Ռուսաստանի եւ Թուրքիայի լարված հարաբերությունների կարգավորմանը:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, այս մասին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհակ Ջահանգիրին:
«Մենք անհանգստացած ենք Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերություններում առաջացած լարվածությամբ եւ կարծում ենք, որ դա օգտակար չէ տարածաշրջանի համար: Պատրաստ ենք օգնել այդ լարվածությունը թուլացնելու հարցում»,- Իրանի փոխնախագահի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը:
«Չնայած Սիրիայի հարցով կարծիքների տարբերություններին, մենք պետք է համագործակցենք միմյանց հետ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է Ջահանգիրին՝ ընդգծելով, որ փոխգործակցությունը, ազգյաին ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հարգումը, տարաբերությունների հաղթահարումը կնպաստեն կայուն խաղաղությանն ու տարածաշրջանի կայունությանը: Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը չի ողջունում լարվածությանը սրացումն ու երկխոսության կոչ է անում: