Ստավրոպոլում ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ սառցակալումը
Международные новостиՍտավրոպոլի երկրամասում թեթեւ շարժիչով ինքնաթիռի կործանման պատճառ կարող էր դառնալ սառցակալումը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրին:
«Ինքնաթիռում Օրենբուրգից չորս մարդ է եղել»,- տեղեկացրել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով, սառցակալման պատճառով տեխնիկական խոտանից բացի, կործանման պատճառ կարող էր դառնալ նաեւ օդաչուի սխալը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ինքնաթիռի կործանման դեպքի առիթով, որի հետեւանքով 4 մարդ է զոհվել, հետաքննություն է սկսվել: