Բուլղարիան ժամանակավոր փակել է Թուրքիայի հետ սահմանը
Международные новостиԲուլղարիան կիրակի փակել է Թուրքիայի հետ սահմանի անցակետերը, երբ 14 մաքսավորներ էին ձերբակալվել հակակոռուպցիոն արշավի ժամանակ: Корреспондент-ի փոխանցմամբ` այս որոշման մասին տեղեկացրել է դատախազ Սոտիր Ցացարովը:
Նրա խոսքով նրանց ձերբակալել են մաքսանենգության դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողության ժամանակ:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Բալկանների ամենածանրաբեռնված անցակետում, որը նաև խոշորագույն անցակետն է Եվրոպան Մերձավոր Արևելքին միացնող երթուղու վրա:
Նշվում է, որ թուրքական կողմից տասնյակ կիլոմետրեր ձգվող բեռնատարների հերթ էր գոյացել, որոնք սպասում էին Բուլղարիա մուտք գործելուն: