Բրազիլացիները բողոքի ցույցի են դուրս եկել` պահանջելով նախագահի հրաժարականը
Международные новостиԲրազիլիայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել համազգային ընդհանուր բողոքի ցույցերի ժամանակ՝ պահանջելով նախագահ Դիլմա Ռուսեֆի հրաժարականը:
Ինչպես ընդգծում է Reuters գործակալությունը` ցույցերը Բրազիլիայում ընթանում նախագահի նկատմամբ իմպիչմենթի պաշտոնական գործընթաց սկսելուց ի վեր:
Բրազիլիայի Կոնգրեսի Ստորին պալատի ղեկավար Էդուարդու Կունյան դեկտեմբերի 2-ին ընդունել էր ընդդիմության առաջարկը իմպիչմենթի գործընթաց սկսելու մասին: Սակայն երկրի Գերագույն դատարանը դեկտեմբերի 9-ին դադարեցրել էր գործընթացը մինչև հաջորդ նիստը, որը նշանակված է դեկտեմբերի 16-ին:
Եթե իմպիչմենթի գործող հանձնաժողովը «կանաչ լույս» վառի գործընթացի համար, նախագահի հեռացման հարցը կքննարկվի խորհրդարանի ստորին պալատում: Որպեսզի հարցը անցնի Սենատ, այն պետք է ստանա պատգամավորների երկու երրորդի աջակցությունը: