Հազարավոր բրազիլացիներ փողոց են դուրս եկել երկրի նախագահին պաշտոնազրկելու պահանջով
Международные новостиՀազարավոր բրազիլացիներ փողոց են դուրս եկել երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆին պաշտոնազրկելու՝ Կոնգրեսին ուղղված պահանջով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 14-ին հաղորդել Է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը:
Բազմամարդ ցույցեր են անցկացվել տարբեր քաղաքներում, ներառյալ մայրաքաքաղաք Բրազիլիան եւ ընդդիմության կենտրոններից մեկը՝ Սան Պաուլուն:
Բողոքի ներկայիս ակցիաներն առանձնանում են նրանով, որ խորհրդարանն արդել գործարկել Է նախագահի իմպիչմենտի ընթացակարգը: Ավելի վաղ ընդդիմությունը պահանջել Է Ռուսեֆի պաշտոնաթողությունը՝ նրան մեղադրելով չարաշահումների, մասնավորապես, 2014 թվականին վերընտրվելու համար պետական միջոցները ծախսելու մեջ:
Առավել բազմամարդ Է եղել Սան Պաուլուում անցկացված ցույցը, որտեղ դրա մասնակիցների թիվը հասել Է շուրջ 40 հազարի, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: