Ֆիլիպիններում ավելի քան 700 հազար մարդ Է տարհանվել «Մելոր» թայֆունի պատճառով
Международные новостиՖիլիպինների իշխանություններն ավելի քան 700 հազար մարդ են տարհանել երկրի ափամերձ շրջաններից «Մելոր» թայֆունի մոտենալու պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով տեղական ծառայություններին:
Արտակարգ իրավիճակների կառավարման ազգային գերատեսչության տվյալներով՝ Ալբայի նահանգում իշխանությունները տարհանել են շուրջ 600 հազար մարդու, զգուշանալով, որ հորդառատ անձրեւները կարող են սողանքներ առաջացնել տարածաշրջանում գտնվող Մայոն հրաբխի լանջերին: Ինչպես նշում Է գործակալությունը, բարձր ալիքներ են նկատվել արդեն Լեգասպի քաղաքի մոտ, որտեղից իշխանությունները բանակային բեռնատարներով դուրս են բերել մարդկանց: Եվս 130 հազար մարդ տարհանվել Է Սորսոգոն հարեւան նահանգից:
Ավելի վաղ հաղորդվել Է, որ երկրի արեւելյան ծովափին «Մելոր» թայֆունի մոտենալու պատճառով տարածաշրջանում հայտարարվել Է փոթորկի նախազգուշացում, ընդամենը նման նախազգուշացում Է արվել երկրի 81 նահանգներից 20-ում, այդ թվում՝ մայրաքաղաքի տարածաշրջանում: Իշխանությունները կտարգադրել են ժամանակավորապես փակել դպրոցները եւ առանձին գրասենյակներ, ինչպես նաեւ կոչ են արել արտակարգ ծառայություններին՝ պատրաստ լինել ձեռնամուխ լինելու բնակչության տարհանմանը:
Տարերային աղետների կանխման ազգային վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Պաման հայտնել Է, որ «Մելոր» թայֆունն իր հետ կբերի հեղեղումներ, սողանքներ եւ մինչեւ 4 մետր բարձրությամբ ալիքներ: Սպասվում Է, որ թայֆունը երկրի կենտրոնական մասով կանցնի դեկտեմբերի 15-ի առավոտյան, ինչից հետո կշարժվի դեպի Հարավչինական ծով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: