Էրդողանը ցանկանում է շարունակել ռազմավարական համագործակցությունը Ռուսաստանի հետ
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծիք է հայտնել, որ թուրքական ռազմական կործանիչների կողմից ռուսական ինքնաթիռի խոցումը չպետք է վնասի ռուս-թուրքական ռազմավարական հարաբերություններին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Hurriyet Daily News-ը, այս մասին Էրդողանը խոսել է Թուրքմենստանից Թուրքիա ճանապարհին՝ ինքնաթիռում պատասխանելո վ լրագրողների հարցերին:
«Տեղի ունեցած միջադեպի ազդեցությունը մեր երկկողմ հարաբերությունների վրա իսկապես մեզ տխրեցնում է: Մենք լարվածության կողմնակիցը չենք: Մենք ցանկանում ենք շարունակել Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցությունն ու հարաբերություններն այնպես, ինչպես նախքան այս էր»,- ասել է Թուրքիայի նախագահը:
Մոսկվայի եւ Անկարայի միջեւ հարաբերությունները սրվել ենայն բանից հետո, երբ նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24ինքնաթիռը Սիրիայի տարածքում թուրքական սահմանից 1 կմհեռավորության վրա կործանվել է Թուրքիայի օդուժի կողմիցարձակված «երկինք-երկինք» հրթիռի կողմից եւ վայր ընկելԹուրքիայի սահմանից 4 կմ հեռավորության վրա: Սիրիայում կառավարական ուժերի դեմ կռվող եւ < /i>Թուրքիայի կողմից հովանավորվողթուրքմենական ջոկատի հրամանատարը գնդակահարել է կատապուլտվելով ինքնաթիռից դուրս նետված օդաչուներից մեկին: Գնդակոծությանժամանակ զոհվել է նաեւ մի ռուս զինծառայող այն խմբի կազմից, որն ուղարկվել էր օդաչուների որոնողական-փրկարար գործողությունանցկացնելու համար:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այդ իրադարձությունն անվանել է «ահաբեկիչների հանցակիցների կողմից ՌԴ թիկունքին հարված»: Նա նշել,որ Սու-24-ը չէր սպառնում Թուրքիային եւ ինքնաթիռի հետ կապված ողբերգությունը «լուրջ հետեւանքներ է ունենալու Մոսկվայի եւ Անկարայիմիջեւ հարաբերությունների համար»: