Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Թբիլիսիում
Международные новостиՎրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Գեորգի Կվիրիկաշվիլիի, Էլմար Մամեդյարովի և Մևլութ Չավուշօղլուի հերթական հանդիպումը կկայանա դեկտեմբերի 21-22-ը Թբիլիսիում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊ Ա գործակալությունը:
Հանդիպմանն արտգործնախարարները քննարկելու են օրակարգային հարցեր, մասնավորապես երկրների միջև ռազմավարական և տնտեսական համագործակցության հարցը, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի նախագծի ներկա դրությունը: