Դորտմունդի քրդերը բողոքել են ընդդեմ Սուրում թուրքական իշխանությունների գործողությունների
Международные новостиԳերմանիայի Դորտմունդ քաղաքում տեղի քրդերը բողոքի ցույց են իրականացրել Թուրքիայի Սուր գավառում թուրքական ուժայինների գործողությունների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ֆըրաթ» գործակալությունը:
Հավաքվածները բարձրաձայնել են. «Սուրի ժողովուրդը միայնակ չէ», «Մարդասպան Էրդողանը», «Մարդասպան Թուրքիա»: Նրանք հայտնել են, որ շարունակելու են իրենց բողոքի ձայնն արտահայտել՝ ընդդեմ Սուրում իրականացվող հարձակումների և կոտորածի:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում տեղի իշխանությունները փողոց դուրս գալու արգելք են հայտարարել՝ պատճառաբանելով ահաբեկչական խմբավորումների անդամների դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Օրեր շարունակ թուրքական ուժայինների կողմից շրջափակման մեջ գտնվող Սուրում, որի բնակիչները մեծամասամբ քրդեր են, զինվորներն ու ոստիկանները կրակում են սովորական անձանց վրա: