Չինաստանը հանդես է եկել ՇՀԿ-ի շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման օգտին
Международные новостиՉինաստանը հանդես է գալիս Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման օգտին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, այդ հայտարարությունն արել է ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը՝ ելույթ ունենալով կազմակերպության անդամ պետությու նների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ Չժեն Չժոուում ընթացող ընդլայնված նիստում:
Նրա խոսքով՝ մասնակիցները պայմանավորվել են, որ կհանձնարարեն առեւտրի եւ էկոնոմիկայի նախարարներին՝ կոնկրետ միջոցառումներ մշակել ՇՀԿ-ի շրջանակներում ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ, որպեսզի ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեն առեւտրական կապերի զարգացման համար:
Վարչապետը հիշեցրել է, որ ՇՀԿ-ի շրջանակներում ստեղծված է առեւտրի դյուրացման հարցերով զբաղվող հատուկ աշխատանքային խումբ: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ջանքեր գործադրել, որպեսզի մինչեւ 2020 թվականը հնարավոր լինի անցնել ապրանքների, կապիտալների, ծառայությունների ու տեխնոլոգիաների ազատ տեղաշարժմանը: