Մոսկվայում Լավրովի եւ Քերիի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ
Международные новостиՄոսկվայում ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի բանակցությունները շարունակվում են ավելի քան երեք ժամ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Հանդիպման գլխավոր թեման Սիրիայի հակամարտության կարգավորումն Է եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ջանքերի միավորման հեռանկարները:
Նախարարները նաեւ քննարկում են ուկրաինական ճգնաժամը եւ երկկողմ օրակարգի հարցերը: Բանակցություններից հետո երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին ընդունելու Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Բացելով հանդիպումը՝ Լավրովը եւ Քերին համաձայնել են, որ Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործակցությունն անհրաժեշտ Է կարեւորագույն միջազգային խնդիրների լուծման համար եւ հայտարարել են, որ մի շարք թեմաների շուրջ առաջընթաց են ակնկալում ՌԴ պետքարտուղարի այցի ընթացքում: