ԱՄՆ պաշտպանության նախարարն այցելել է Ինջիրլիքի ռազմաբազա
Международные новостиԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը մեկնել է Թուրքիայում գտնվող Ինջիրլիքի ռազմաբազա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Թարաֆ» պարբերականը:
Հաղորդվում է, որ Միացյալ Նահանգների պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է Ինջիրլիքի ռազմաբազայում գտնվող ամերիկացի զինվորներին՝ ծանոթանալու նրանց բարոյահոգեբանական վիճակին: Նշվում է, որ ավելի ուշ նա մամուլի ասուլիս կտա ու կպատասխանի լրագրողների հարցերին: