Նոր Զելանդիայի բնակիչներն ընտրել են երկրի դրոշի նոր դիզայնը
Международные новостиՆոր Զելանդիայի բնակիչները համազգային հանրաքվեի ընթացքում ընտրել են այն դիզայնը, որը կարող Է փոխարինել պետական դրոշի վրա պատկերվածին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Այժմ հաջորդ տարվա մարտին նորզելանդացիները պետք Է ընտրություն կատարեն՝ թողնել արդյոք կապույտ պաստառը՝ բրիտանական «Յունիոն Ջեկով» ձախ վերին քառորդում եւ չորս կարմիր աստղերով՝ աջ մասում՝ սպիտակ եզրավորմամբ, թե այն փոխարինել նոր դիզայնով:
Հանրաքվեում հաղթել Է դրոշի դիզայնը, որի վրա պատկերված Է արծաթագույն ձարխոտ եւ չորս կարմիր հնգաթեւ աստղ՝ սեւ եւ կապույտ ֆոնի վրա:
Հասարակական կարծիքի հարցումների համաձայն՝ Նոր Զելանդիայի բնակիչների մեծամասնությունը նախընտրում Է ներկայիս տարբերակը:
Սակայն երկրի վարչապետ Ջոն Քեյի կարծիքով, այս դրոշը չի արտացոլում ժամանակակից Նոր Զելանդիայի իրողությունները: Նա նաեւ գանգատվել Է, որ ներկայիս դրոշը հեշտությամբ կարելի Է շփոթել բրիտանական մյուս նախկին գաղութների պետական խորհրդանիշերի, մասնավորապես, ավստրալականի հետ: