Վարշավան Գերմանիային մեղադրել Է ոչ թե Եվրոպայի, այլ ՌԴ-ի շահերի մասին հոգ տանելու մեջ
Международные новостиԼեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին պնդում Է, որ Գերմանիայի իշխանությունները հոգ են տանում Ռուսաստանի շահերի մասին ի վնաս Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի անվտանգության ապահովման, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լեհաստանը ՆԱՏՕ-ին անդամակցել Է 1999 թվականին, բայց, մինչ այժմ Լեհաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի տարածքում տեղաբաշված չեն դաշինքի զորքեր: Դա տեղի Է ունենում այն պատճառով, որ Գերմանիան ավելի շատ հոգ Է տանում Ռուսաստանի, քան Կենտրոնական Եվրոպայի անվտանգության շահերի մասին»,- ասել Է նա դեկտեմբերի 15-ին «Բեռլիներ ցայտունգ» թերթում հրապարակված հարցազրույցում: