Դիրաբեքիրում ոստիկանությունը կրկին բռնությամբ փորձում է ճնշել խաղաղ ցուցարարներին
Международные новостиԹուրք ոստիկանության և քաղաքացիների միջև Դիարբեքիրում դեկտեմբերի 15-ին ևս բախումները շարունակվում են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Դեկտեմբերի 14-ին Դիրաբեքիրում ոստիկանության և ցուցարարների բախման հետևանքով զոհվել էր 2 երիտասարդ, ում հուղարկավորությունից հետո դեկտեմբերի 15-ին երիտասարդների մի խումբ քայլել է դեպի այն վայրը, որտեղ սպանությունները տեղի էին ունեցել: Թուրք ոստիկանությունը, սակայն, կրկին խոչընդոտել է նրանց քայլերթը, ցուցարարների նկատմամբ կրկին կիրառվել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ:
Դիարբեքիրի փողոցներում բախումներն այս պահին ևս շարունակվում են: