Թուրքիայի նախագահի ու վարչապետի դեմ դատական հայց է ներկայացվել
Международные новостиԹուրք-սիրիական սահմանին գտնվող Սուրուչ բնակավայրում 2015 թվականի հուլիսին տեղի ունեցած պայթյունից տուժած անձանց ընտանիքիների ներկայացուցիչները դատական գործ են հարուցել այդ ժամանակվա իշխանությունների դեմ:
Այս մասին տեղեկացնում է Firat գործակալությունը:
Ներկայացված հայցում պահանջվում է դատապարտել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին, այդ ժամանակվա ներքին գործերի և պաշտպանության նախարարներին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, անվտանգության վարչության պետին, Ազգային անվտանգության ծառայության պետին, Ուրֆայի նահանգապետին, Սուրուչի քաղաքապետին և մի շարք այլ պաշտոնյաների:
Սուրուչում զոհվածների ընտանիքների ներկայացուցիչները նշել են, որ դատական գործ պետք է հարուցվի «մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու», «մտադրված սպանություն իրականացնելու», «հանցանքի ապացույցները ոչնչացնելու, թաքցնելու կամ փոխելու» հիմնավորումներով: