Իրաքը թուրքական զորքերի մասնակի դուրսբերումը Մոսուլի շրջանից անբավարար է համարում
Международные новостиԻրաքի իշխանությունները բավարար չեն համարում թուրքական զորքերի միայն մի մասի հեռացումը Մոսուլի շրջանից և ցանկանում են, որ բոլոր թուրքական զորամիավորումներն Իրաքի հյուսիսից հեռանան Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնու մ է Demokrathaber.net-ը:
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադիի խոսնակը հայտնել է, որ զորամիավորումների՝ Մոսուլի շրջանում գտնվող Բեշիքա բնակավայրից դուրս գալով ավելի հյուսիս տեղափոխվել իրենց բավարար չէ: «Իրաքյան կառավարության դիրքորոշումը շարունակում է նույնը մնալ՝ Թուրքիան պետք է զորամիավորումները հետ քաշի»,- ասել է խոսնակը Reuters-ի հետ զրույցում:
Թուրքիան դեկտեմբերի 4-ին Իրաքի հյուսիսում գտնվող Բաշիքա բնակավայրի մոտ, որտեղ տեղակայված են քրդական փեշմերգայի (քրդական զորամիավորումներ) ճամբարները, տեղայակայել է իր զորքերը, այդ թվում տանկ և զրահատեխնիկա: Թուրքական կողմի հավաստմամբ՝ այդպես նրանք պատրաստվում են հարձակվել Մոսուլի վրա, որը գրավել են ԻՊ ծայրահեղականները, ինչպես նաև վարժեցնել քրդական փեշմերգային ԻՊ-ի դեմ պայքարի համար: Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է կանչել Բաղդադում Թուրքիայի դեսպանին ու պահանջել, որ Թուրքիան անմիջապես դուրս բերի իր զորքերը երկրի հյուսիսային շրջաններից: Իրաքի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտարարել են, որ պաշտոնական Անկարան իր զորքերը մտցրել է առանց Բաղդադի հետ համաձայնության, ինչը որակվում է որպես «թշնամական գործողություն»:
Իրաքի իշխանությունները պահանջել էին պաշտոնական Անկարայից 48 ժամվա ընթացքում դուրս բերել զորքերը հյուսիսային Իրաքի տարածքներից: Իրաքի վարչապետ Հայդար էլ-Էբադին հայտարարել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները չկատարեն իրենց պահանջը, ապա իրենք ստիպված կլինեն կիրառել հնարավոր բոլոր տարբերակները, այդ թվում և Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհուրդ դիմելը: Վերջնաժամկետի ավարտից հետո ՄԱԿ-ում Իրաքի մշտական ներկայացուցիչը հատուկ նամակ < /i>էր հանձնելԱնվտանգության խորհրդին, որում պահանջվում էր ստիպել Թուրքիային դուրս գալ իրաքյան տարածքներից:
Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է, որ չի պատրաստվում զորքերը դուրս բերել հյուսիսային Իրաքից: Դեկտեմբերի 14-ինթուրքական իշխանությունները որոշում են կայացրել միայն զորամիավորումների մի մասին դուրս բերել Մոսուլի շրջանից և տեղափոխել ավելիհյուսիս: